Մերձմոսկովյան շրջաններից մեկում կասեցվել է հայերի կողմից կազմակերպված հացի արտադրամասի գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում է Rosblat գործակալությունը՝ հղում ակտարելով ՌԴ ներքին գործերի նախարարության մոսկովյան վարչությանը, արտադրամասում ներգրավված է եղել Հայաստանից անօրինական ներգաղթած 29 մարդ, որոնք երկու հերթափոխով սանիտարական անթույլատրելի պայմաններում հաց են թխել։
Այդ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, քրեական գործ է հարուցվել անօրինական ներգաղթի կազմակերպման հատկանիշներով։