տուն Լուրեր Մերձքառյակային հարցերը Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում. նա չի՞ մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին...

Մերձքառյակային հարցերը Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում. նա չի՞ մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Aravot.am

139
0

nikol

Այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին եռյակի հրավիրած հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանն այսպես ասաց. «Քաղաքացիական պայմանագրում այդ հարցը չենք քննարկել»:

Հետաքրքրվեցինք` կարծիքներ կան, թե ՀԱԿ-ի «փաշինյանական» թևը չի մասնակցելու հանրահավաքին, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը և արդյոք հարցն էական չէ՝ դրա՞ համար չեն քննարկել, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Այսօր ամսի քանի՞սն է… կարող է պարզվի, որ նույնիսկ քննարկելու անհրաժեշտություն չկա»:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կմեկնաբանի դաշնակցականների քայլը`չմասնակցելու հանրահավաքին, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Մերձքառյակային հարաբերությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում ու ցանկություն էլ չունեմ»:

Շարունակությունըˋ սկզբնաղբյուր կայքում: