տուն Քաղաքական Միջազգային Մերձբալթյան երկրները միգրացիոն ճգնաժամի հետևանքով ուժեղացնում են արևելյան սահմանների հսկողությունը

Մերձբալթյան երկրները միգրացիոն ճգնաժամի հետևանքով ուժեղացնում են արևելյան սահմանների հսկողությունը

74
0

Brightening up a grey day  The colourful Toompea area of Tallinn in Estonia. The former hill fort is now home to the country's governmentԷստոնիան, Լատվիան ու Լիտվան իրենց արևելյան սահմանների երկայնքով արգելապատնեշներ կկառուցեն և կուժեղացնեն անձնագրային հսկողությունը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բալթյան երկրները նման քայլերի կգնան դեպի Եվրամիություն փախստականների «բալկանյան երթուղու» փակումից հետո իրենց սահմաններով վերջիններիս հնարավոր ներթափանցումը կանխելու համար:

Բալթյան երկրները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ իրենց տարածք հազարավոր փախստականներ կարող են ներթափանցել Ռուսաստանից ու Բելառուսից: Այդ մտավախություններն ի հայտ են եկել Ռուսաստանից դեպի Ֆինլանդիա ու Նորվեգիա փախստականների հոսքից հետո: