տուն Քաղաքական Միջազգային Մերձավորարևելյան ճգնաժամը պետք է լուծել ներքին ուժերով. Իրանի նախագահ

Մերձավորարևելյան ճգնաժամը պետք է լուծել ներքին ուժերով. Իրանի նախագահ

107
0

142771

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին համարում է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը, այդ թվում՝ կապված ահաբեկչական վտանգի հետ, պետք է կարգավորվի «ներսից»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Իրանի ղեկավարի հնչեցրած ելույթին:

«Ստեղծված ճգնաժամի ճիշտ կարգավորումն ընկած է տարածաշրջանի ներսում և ոչ թե դրսում», — նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը: Նրա խոսքերով՝ «որոշ երկրներ», ովքեր ժամանակին օգնում էին ահաբեկիչներին կայանալ, այժմ «անհաջողություն են կրում նրանց դեմ պայքարում»:

Ռոուհանին կոչ է արել բոլոր այն ուժերին, որ «դեր է խաղացել ահաբեկչության ֆինանսավորման մեջ», ընդունել իրենց սխալն ու ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցանկանում է սպանել ողջ մարդկությանը»:

«Իսլամական սկզբունքների ու մշակույթի տեսակետից անմեղ մարդկանց սպանությունը հավասարեցվում է ողջ մարդկության սպանությանը: Անմեղ մարդկանց սպանությունն ու գլխատումը բոլոր մարդկանց ու ողջ մարդկության անհանգստության ու վշտի առիթը պետք է լինի», — նշել էր պաշտոնյան: