տուն Լուրեր Մեր վերելակները ոչ միայն ֆիզիկապես են մաշվել, այլև բարոյապես. Կամո Արեյան

Մեր վերելակները ոչ միայն ֆիզիկապես են մաշվել, այլև բարոյապես. Կամո Արեյան

124
0

big_b9875fedbafba12404a12d9acf5ce788

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հարցրեց, թե ինչո՞ւ վերելակների խնդիրը քաղաքապետարանի համար չի դառնում ռազմավարական նշանակության հարց։

«Քանի՞ մարդ և երեխա պետք է խեղվի կամ մահանա, որպեսզի, ի վերջո, սա համարվի ռազմավարական նշանակության ծրագիր, և վերջապես կարողանաք լրջագույն գումարներ ուղղել այդ խնդրի լուծման համար»,- հարցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Կամո Արեյանը համաձայնեց, որ մայրաքաղաքում վերելակների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նա, սակայն, պատգամավորի հարցը որակեց գույների խտությամբ ներկայացված։ Արեյանի խոսքից պարզվեց, որ մեր վերելակները ոչ միայն ֆիզիկապես են մաշվել, այլև բարոյապես։

«Մեր վերելակները տարիքային առումով ֆիզիկապես մաշվածություն են ապրել, որոշ դեպքերում էլ որոշակի առումով բարոյական մաշվածություն է եղել։ Սակայն վերելակի պահպանումն ու շահագործումը պատկանում է համատիրությանը, թեև բաժնային սեփականատերը բնակիչն է, իսկ տեխնիկական ապահովման համար պատասխանատու է համատիրությունը։ Այն, ինչ արվում է ժամանակակից շինարարության մեջ` վերելակների հետ կապված, ամեն ինչ կարգին է, իսկ տարբեր տարիների կառուցված բազմաբնակարան շենքերում մենք իսկապես խնդիր ունենք և մեզ մտահոգում է ողջ վերելակային տնտեսությունը։ Այժմ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում և քննարկում ներդրումային հարցեր»,- պատասխանեց Կամո Արեյանը։