Վթարների աճը պայմանավորված է նաև նրանով, որ այս տարի աննախադեպ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«Օրական 300 ավտոմեքենա է ներկրվում անցակետով: Եթե բաժակը տանում է 200 գրամ ջուր, եթե ավել լցնենք՝ կթափվի: Սա պարզ տրամաբանություն է, մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն սպասարկել այդքան տրանսպորտային միջոցներ»:
Ոստիկանապետն ընդգծեց, որ զոհերի թվի աճն էլ պայմանավորված է ավտոմեքենաների հնամաշ լինելով. «Վստահեցնում եմ, որ բալային համակարգի անցնելու դեպքում՝ հենց առաջին ամիսը զգալի ձեռքբերում կունենանք: Մենք ունենք 70-ական-80-ական թվականների մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնում: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Այո, ոստիկանությունն էլ ունի թերացումներ, բացթողումներ, բայց ամբողջ պատասխանատվությունը մերը չի, կան նաեւ այլ գերատեսչություններ»: