տուն Լուրեր Մեր ռուս գործընկերների համար բացարձակապես թափանցիկ ենք

Մեր ռուս գործընկերների համար բացարձակապես թափանցիկ ենք

96
0

Մենք Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում մեր ռուսաստանցի գործընկերների համար բացարձակապես թափանցիկ ենք: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Բրյուսելում ո՞րն է քննարկումների օրակարգը:

«Ես ցանկանում եմ ընդգծել մի կարևոր դետալ. մենք այս գործընթացում մեր ռուսաստանցի գործընկերների համար բացարձակապես թափանցիկ ենք: Եվ սա շատ կարևոր է, Եվրամիությունն այս գործընթացում չի դնում որևէ աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական հարցեր կամ պայմաններ: Այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանում ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես անցյալ տարի երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Փաշինյանը։