տուն Լուրեր Մեր փոխզիջումը հինգ գրավյալ տարածքները չեն. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ)

Մեր փոխզիջումը հինգ գրավյալ տարածքները չեն. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ)

114
0

«Մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրդիյան սկզբունքների համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք որպես խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող պետություն: Մենք չեն պայքարում ձեր հողերի համար, պայքարում ենք մեր խաղաղ, ինքնիշխան պետության  համար: Մենք ընդունում ենք, երբ կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, դա մեր անվտանգության երաշխիքն է»,-  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նադդալյանի խոսքով` հայկական կողմը տարածքի հարց չի լուծում, այլ լուծում է այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Անդրադառնալով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին` Նաղդալյանն ասաց` բարձրաձայնած պահանջները հստակ են:

«Նախևառաջ պետք է լուծվի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, այլ հարցերի մասին խոսելը երկրորդական է: Այդ առումով մեր իշխանության եւ նախագահի շեշտադրումները բացարձակ ճշգրիտ են»,- նշեց  ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները` տեսանյութում: