տուն Լուրեր Մեր նպատակը համապատասխանում է առաջադեմ մարդկության շահերին. Լարիսա Ալավերդյան

Մեր նպատակը համապատասխանում է առաջադեմ մարդկության շահերին. Լարիսա Ալավերդյան

201
0

Larisa-Alaverdyan_2

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱՄՆ կոնգրասականներիˋ հրադադարի ռեժիմի պահպանման կոչերին:

«Բավական վստահ փոխվել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Աշխարհաքաղաքական պատկերի մեջ ընկալումն այսօր այլ է, քան եղել է տասը օր առաջ: ԱՄՆ-ի նման հայտարարությունները, այդ թվումˋ բոլորվին վերջերս այն բացահայտումը, թե ԱՄՆ կոնգրեսականները Ադրբեջանում դիտորդություն են իրականացրել, ինչի ծախսերը հոգացել է Ադրբեջանը, և պատահական չէ՝ դրանով որոշակի խնդիր են լուծում»,- նշեց նա:

Ալավերդյանը նկատեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է պահել հավասարակշռված քաղաքական դեմքը, աշխատում է բոլոր արևմտյան խոշոր պետությունների հետ, այդ թվումˋեվրոպական, բայց շատ ավելի լավ ձևով պահում է իր կապերը ՌԴ-ի հետ:

«Ելնելով նրանից, որ ՌԴ-ն սկսել է ակտիվությունը Սիրիայում, ինչ պետք է այս աշխարհաքաղաքական նեղ իրավիճակում անի ԱՄՆ-ը»,-  հավելելով, թե՝ ակտիվանալու լավ առիթ է, քանի որ ՌԴ-ն հասել է Կասպից ծովում աշխարհաքաղաքական արդյունքի, ինչը մեծ կորուստ է ԱՄՆ-ի և Արևմուտքի համար:

Ըստ նրաˋ միամիտ կլինի, եթե ասեն, թե միջամտում են, քանի որ ձեռնտու է՝ անում են:

«Կան խոշոր խաղացողներ և նրանց դիրքավորումից կախված պետություներ: Մենք պետք է որսանք կամ հասունացնենք պահերը և քաղենք բոլոր օգուտները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, ասելով, թե պատմությունը ցույց է տվել, որ հայերը բարգավաճում են, երբ խաղաղություն է լինում, և կան ազգեր, որոնք ավերի շնորհիվ են հզորանում:

«Մեր նպատակը համապատասխանում է առաջադեմ մարդկության շահերին՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցություն»,-ասաց նա:

Այդուհանդերձ, պետք է զգույշ վերաբերվել գծի վրա ԱՄՆ-ի դերկատարության ավելացումից: «Մենք պետք է հստակ քաղենք դրականը և գտնենք այն բալանսը, որ մեզ չվնասի: Հարձակողական հանդես գալը առնվզան սխալ կլինի»,-ասաց նա: