տուն Սպորտ Մեր մրցակից Պորտուգալիան ունի նոր գլխավոր մարզիչ

Մեր մրցակից Պորտուգալիան ունի նոր գլխավոր մարզիչ

136
0

 

3852244

Պորտուգալիայի հավաքականը, որն ընդգրկված է Եվրո 2016-ի որակավորման փուլի Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում, նոր գլխավոր մարզիչ ունի: Ինչպես տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, պորտուգալացիներին գլխավորելու է Ֆերնանդու Սանթուշը:

Ավելի վաղ պորտուգալացին գլխավորել է Հունաստանի ազգային հավաքականը։

Նախորդ գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրաժարական էր տվել որակավորման փուլի առաջին խաղում Ալբանիայից կրած պարտությունից (0:1) հետո: