Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի զինված ուժերն Աղդամի ուղղությամբ կանխել են Հայաստանի զինված ուժերի կողմից հերթական դիվերսիայի փորձը: Ոչնչացվել է մոտ 15 դիվերսանտ և ռազմական տեխնիկա:Լուրը հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն: Հակառակորդի քայլերին ի պատասխան Ադրբեջանի զինված ուժերը կանխարգելիչ գործողություն են իրականացրել և շփման գծից այն կողմ ոչնչացրել հակառակորդի 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա:
Araratnews.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրը՝ ասելով, որ դա ապատեղեկատվություն է և նշեց.«Դա իրենց երազանքն ու ցանկությունն է՝ իրականության տեղ ներկայացված: Ադրբեջանական կողմը արդեն մի քանի օր է սադրում է իրավիճակը: Մեր կողմը ոչ մի զոհ, կորուստ չունի»: