տուն Լուրեր Մեր կանայք երկու կոպեկի համար չէ, որ ծննդաբերում են. Գալուստ Սահակյան

Մեր կանայք երկու կոպեկի համար չէ, որ ծննդաբերում են. Գալուստ Սահակյան

120
0

Galust-Sahakyan2

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց իր կարծիքը «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծի քննարկման վերաբերյալ. «Մեր քննարկումները տարան նրան, որ իբրև թե մեր մայրերը սպասում են, որ մեր պետբյուջեն կամ գործատուները փող տան, որպեսզի կանայք մայրանան: Այսպիսի տոնայնությունը, կարծում եմ, չի բավարարի մեր հասարակությանը: Իսկ երբ ոտքի կանգնեցին կանայք, նրանք ոչ թե դրա մասին էին խոսում, այլ սոցիալական հավասարություն ստեղծելու մասին»,- նշեց ԱԺ նախագահը, որից հետո «շահամոլ մայրերի» մասին զարմանքով խոսեց ԱԺ նախագահն` ասելով, որ իրեց ժամանակ նման բաներ չկային. «Ինչ է նշանակում միայնակ մայր, ինչ է նշանակում, որ, եթե շատ ծննդօգնություն տանք՝ ավելի շատ կլինեն ծննդաբերությունները, որը և կբավարարի մեր հասարակությանը»:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ բազմազավակությունը իրենից ռիսկ է ենթադրում. «Եթե երկու երեխա ունենում էին, դա նորմալ էր դիտվում: Եթե երեք և ավելի երեխաներ են ունենում, ապա դա ռիսկային էր համարվում: Այս օրենքը միտված է նրան, որ օրենքը պարտական է և պարտավոր է յուրաքանչյուր նորածին անդամի օժանդակել, որպեսզի ավելի բարենպաստ մանկություն ունենա կամ առողջ երեխա ծնվի: Այ սրան էր միտված մեր նախագիծը: Մենք դարձրեցինք այսպես՝ գումար տանք մեր կանանց ու աղջիկներին, որ երեխա ունենան»:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ օրենքի նախագիծն այս կերպ մեկնաբանելով պատգամավորները վիրավորում են մեր մայրերին. «Մենք մեր հնարավորություններով պետք է առաջ գնանք: Օրենքի նախագիծը դեռ ԱԺ չէր մտել, արդեն այնպիսի քննարկումներ կազմակերպեցինք, որ այսպիսին դարձան մեր քննարկումները: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ որոշում են երեխա ունենալ: Մենք ընտանիքապաշտ, մայրապաշտ ազգ ենք ու պետք չի այս կերպ վիրավորել մեր մայրերին»: