տուն Լուրեր Մեր իրավունքները իմանալով միայն կարող ենք պայքարել. Զարուհի Փոստանջյան

Մեր իրավունքները իմանալով միայն կարող ենք պայքարել. Զարուհի Փոստանջյան

123
0

big_1381143357_3793978

«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայրենի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Այսօր նաև Հրանտ Դինքի սպանության օրն է, և մենք պետք է նաև սա հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում Ցեղասպանությունից անգամ 100 տարի անց: Այս օրինագիծը ես դրել եմ Ազգային Ժողովում: Սա մեր իրավունքների ճանաչման համար է արվել: Այս մասին օրինագիծը դրված է շրջանադրության մեջ»:

Մենք օրենքով պետք է իմանանք մեր իրավունքների սահմանը, ու նոր պանջենք այն, ինչը մեզ հասնում է ըստ օրենքի, նշեց Զարուհի Փոստանջյանը: «Առաջինը մենք պետք է ճշտենք, թե որոնք են հայ ազգային սահմանները: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում աշխարհից, և որն է մեր օրենքների սահմանը: Մեզ ինչու են ենթարկել ցեղասպանության՝ որպեսզի հայաթափ անեն: Հիմա մենք դրա դեմ պետք է պայքարենք, ուրիշ ոչ մի բանի դեմ պայքարելու իմաստ չկա: Նախ պետք է իմանանք մեր իրավունքների սահմանը և նոր սկսենք գործել»:

Վլադիմիր Պուտինի հանդիպումը Էրդողանի հետ Զարուհի Փոստանջյանը որակեց, որպես ցարի հանդիպում սուլթանի հետ: «Անգամ միջազգային մամուլը այս կերպ լուսաբանեց այս հանդիպումը: Ինչ վերաբերվում է Էրդողանի հրավերի մասին մեր նախագահին՝ ապա այստեղ միայն առկա է ցինիզմ, ուրիշ ոչինչ չի նկատվում այստեղ»: