տուն Լուրեր Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել. Ստամբուլի քաղաքապետի թեկնածու

Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել. Ստամբուլի քաղաքապետի թեկնածու

92
0

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է մեջլիսի նախկին  նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:

Նա անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքին և վերջինիս պատկանող գույքի հարցերին:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է հետևյալը.

«Մեր աչքերի, մազերի, մաշկի գույնը տարբեր է, բայց մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է: Այս սկզբունքով պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ինչ որոշում էլ ընդունենք, միասին ենք ընդունելու»:

Յըլդըրըմի պնդմամբ` «ԱԶԿ»-ի իշխանությունը համայնքային 167 հիմնադրամներին պատկանող 1029 կառույց է վերադարձրել, սեփականության վկայական տրամադրել և հավելել, թե առաջիկայում նույնպես կշարունակեն նման վարքագիծը:

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Ստամբուլում ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզման կա, որից 16-ը հայկական է:

Մեջլիսի նախկին նախագահի խոսքով` որոշ ժամանակ, երբ բնակվել է Ստամբուլի Քուրթուլուշ շրջանում իր հարևանը հայ է եղել և որևէ տեսակ անհարմարություն չի նկատել նրանց կողմից:

«Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել»,-ասել է Յըլդըրըմը:

Յըլդըրըմը կրկնել է նախագահ Էրդողանի հնչեցրած, բայց չփաստարկված այն տեղեկությունը, թե Թուրքիայում այժմ բնակվում է Հայաստանից արտագաղթած 100.000  հայ:

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am