տուն Լուրեր Մեր հասարակությունը Ձեզնից ավելի լավ շոումենի չի ճանաչում. Արամ Մանուկյանըˋ Վարդան Այվազյանին

Մեր հասարակությունը Ձեզնից ավելի լավ շոումենի չի ճանաչում. Արամ Մանուկյանըˋ Վարդան Այվազյանին

161
0

 

aram-manukyan

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում թեժ քննարկվում էր  Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագծի շուրջ:

ՀԱԿ պատգամավորը կրկին անգամ հիշեցրեց այն փաստերի մասին, որոնք պետք  է բավարար հիմք լինեն, որպեսզի Դատախազությունն իրավական գործընթաց սկսի:  Վերջինս հորդորեց հանձնաժողովի անդամներին՝ նախագծին կողմ քվերակել զուտ քննարկումների համար. «Թող ԱԺ-ն մերժի, բայց քննարկումների համար կողմ քվեարկեք»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բորբոքված հարցրեց ՀԱԿ պատգամավորից, թե ի՞նչն  է խանգարում Դատախազությանը գործին ընթացք տալ այն դեպքում, երբ Արամ Մանուկյանի ներկայացրած հայտարարությունները տեղադրված են Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Նշենք, որ Վարդան Այվազյանի համար ընդունելի չէին  Արամ Մանուկյանի ներկայացրած փաստերը, և, ըստ պրն Այվազյանի, դրանք չեն կարող իրավական գործընթաց սկսելու համար հիմք  հանդիսանալ:

Քննարկումն անցավ բավական լարված մթնոլորտում։ Արամ Մանուկյանը պարբերաբար հորդորում էր Վարդան Այվազյանին՝ իր հետ «դու»-ով չխոսել և իր մոտեցումներին գնատահական չտալ, իսկ Վարդան Այվազյանն էլ կոչ էր անում շոու չսարքել:

«Մեր հասարակությունը Ձեզնից ավելի լավ շոումենի չի ճանաչում»,- ի պատասխան Վ. Այվազյանի այս կոչինˋ ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի ներկայացրած նախագծին հանձնաժողովը դեմ քվեարկեց, սակայն, չնայած դրան, ՀԱԿ պատգամավորը նշեցˋ նյութերը կուղարկեն դատախազություն: