տուն Լուրեր Մեր հարաբերությունները դրական են. Հարությունյանը՝ Կարապետյանի մասին

Մեր հարաբերությունները դրական են. Հարությունյանը՝ Կարապետյանի մասին

91
0

Davit-Harutyunyan

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զարմանում է մամուլի այն հրապարակումներից, թե նոր վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել իր հետ: «Մեր հարաբերությունները դրական են ու գործընկերային»,- ԱԺ-ում Կառավարություն- խորհրդարան հարցուպատասխանից առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց  Հարությունյանը:

Այլ հարցերի էլ չպատասխանեց` հորդորելով սպասել կառավարության ծրագրին:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Կարեն Կարապետյանի եւ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները լարվել են, եւ նրանք վերջին շրջանում չեն շփվում: