տուն Լուրեր Մեր հակամարտությունը թուրքերի հետ ա, դուք հո ֆաշիստ չե՞ք. Մանվել Գրիգորյան

Մեր հակամարտությունը թուրքերի հետ ա, դուք հո ֆաշիստ չե՞ք. Մանվել Գրիգորյան

122
0

Manvel-Grigoryan-e1348480897563

ՀՀԿ գեներալ Մանվել Գրիգորյանը դրական է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելը:
Գեներալն  ասացˋՍեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի միջև որևէ համակարտություն չկա.  «Չկա տենց բան, հակամարտություն չկա, մեր հակամարտությունը թուրքերի հետ ա: Դուք հո ֆաշիստ չե՞ք, չե՞ք հասկանում, որ մեր հակամարտությունը մենակ թուրքի հետ ա»:

Հարցին, թե Մովսես Հակոբյանը կկարողանա՞ աշխատել Հայկազ Բաղմանյանի հետ, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Բանակում սաղ մի թիմից են, մի հրամանա, բոլորն էլ միասին կատարում են»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, իսկ  մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: