Հայկական հաղթանակները, հերոսությունները այսօր էլ կան և արտահայտվում են առաջին գծում մեր զինվորների հերոսություններով: Այսօր մայիսյան հաղթանակների առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց`անդրադառնալով օրվա խորհրդին:
«Չէի ասի, թե վերջին ժամանակներս հաղթանակներ չենք ունեցել: Վերջին հաղթանակները, որոնք ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում` հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,— ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացու կյանքին, որ դժվարին սոցիալական պայմաններում գտնվելով է ապրում, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց. «Մեր ժողովրդի համար երբևէ հեշտ կյանք չի եղել, միշտ դժվարություններ քաշել են, մենք դժվար պայքարում են ստեղծել: Եվ այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը»:
Իսկ հայոց պատմության լավագույն հերոսական էջերը` Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, և այլն ունեն նաև նորագույն էջեր` Շուշիի ազատագրում և Ղարաբաղյան ազատամարտ:
Սա, ըստ Սեյրան Օհանյանի, եղել է միայն շնորհիվ նվիրումի, գաղափարական պատրաստակամության, հայրենասիրության վսեմ հատկանիշների, ի փառս Հայաստանի և ի փառս Արցախի:
Նյութի աղբյուրը՝ Թերթ.am