Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին հանդես է եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հայտարարությամբ։
Նրա խոսքերով՝ հայկական լոբբին ակտիվացել է Ցեղասպանության տարելիցին մոտեցմանը զուգահեռ, սակայն, ըստ Թուրքիայի նախագահի, «նրանք դրանում չեն հաջողելու»։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ Հայաստանին ձեռք է մեկնել, սակայն այդ փորձերը միշտ անարդյունք են մնացել հայկական լոբբիի պատճառով։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում շատ են ցանկանում, որպեսզի Հայաստանը մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք կայանալու են ապրիլի 24-ին։ «Դա կարող էր հանգեցնել երկխոսության սկզբին։ Սակայն Հայաստանի իշխանությունները հրաժարվել են տոնակատարություններին մասնակցելուց», — ասել է Էրդողանը։