տուն Լուրեր Մեր ցուցակի Միքայել Հասրաթյանը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ

Մեր ցուցակի Միքայել Հասրաթյանը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ

125
0

Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն-ազգանվան համընկնում է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն ասածներին, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի բարեկամներն են:

«Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է, մենք պատկերացում չունենք՝ ո՛ւմ մասին է խոսքը, և ևս մեկ հոգի, հավանաբար Վիկտոր Մնացականյանի մասին է խոսքը, ով Միքայել Մինասյանի սանիկն է: Ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է  ճանապարհ փակելուն, և կան նույնիսկ տեսանյութեր: Հայտնի ակցիան, որը վերաբերում էր գորգերով ճանապարհ փակելուն, իրականացրել է նա Աբովյան փողոցում»,- նշեց Լենա Նազարյանը: