2015 թ-ի ՀՀ բյուջեի որակավորումն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը. «ՀՀ բյուջեն այնպիսին չէ, ինչպիսին պետք է սպասել որակական առումով: Բյուջեն դարձել է մի իմիջիայլոց ինստիտուտ: Արդեն քանի տարի է, ինչ 1 տրիլիոնի սահմաններին ենք գտնվում, և դա իրենից լուրջ բան չի ներկայացնում: Մենք ունենք շատ զուսպ, խեղճ բյուջե, որից ավելի ցածր ունենալ հնարավոր չէ: Ամեն նախարարության մի քանի կոպեկ շպրտելով, ժողովրդի աչքին թոզ են փչում»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են սոցիալական անվանվում բյուջեն արդեն 2 տարի՝ տնտեսագետը պատասխանեց. «Ամբողջ բյուջեի 18 տոկոսը հատկացվում է պետական պաշտոնյաների աշխատավարձերին: Աղքատության մակարդակը բարձր է, ծնելիությանը՝ ցածր: Կառավարությունը արդեն երկու տարի է, ինչ բյուջեն անվանում է սոցիալական ու հետ է քաշվում: 30- 40 հազար շպրտում է թոշակառուներին, այն դեպքում, երբ նվազագույն գոյատևաման շեմը սկսվում է 50-60 հազար դրամից: Ուղղակի պետք է մի քիչ համեստ լինեն, որ գոնե սոցիալական չանվանեն բյուջեն: Այդ ինչպե՞ս է, որ աղքատ բյուջե ունենալով հանդերձ՝ բյուջեի մոտավորապես 20 տոկոսը պետպաշտոնյաներին է հատկացվում բյուջեից: Սա ուղղակի իրենց աշխատավարձերը ծածկելու ինչ-որ ձև է»:
Հարկերի հարցը ևս խոցելի է բյուջեի համար՝ ըստ Վարդան Բոստանջյանի. «Ինչ վերաբերում է եկամուտների հավաքագրմանը, կրկին խոցելի ինստիտուտ է: Հավասարապես բաշխված չեն հարկերը գործատուների միջև: ՀՀ-ում հարկերը 17 տոկոսի շուրջ են պտտվում: Դա նշանակում է, որ մեր տնտեսվարողները մինչև վերջ չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները: Քանի որ ՀՀ-ում չկա վերահսկողություն, ապա մեր տնտեսվարողները իրենց վերագրում են որոշակի արտոնություններ»:
ԵՏՄ-ին անդամակցելը դեռ իր ազդեցությունը չի դրսևորել 15թ-ի բյուջեի վրա, հայտնեց Վարդան Բոստանջյանը. «Մենք պարզապես ֆիքսել ենք, որ մտնելու ենք ԵՏՄ: Սակայն, որևէ կանխատեսումներ չեն արվել, թե ինչպիսի ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամակցումը բյուջեի վրա: Բյուջեի կտրվածքով իշխանությունների մոտ անհանգստություն գոյություն չունի: Այս պարագայում իշխանությունները գործում են այնպես, ինչպես ուզում են»,-եզրափակեց տնտեսագետը: