տուն Լուրեր Մեր արտաքին պարտքի ռիսկերը բավականին մեծ են. տնտեսագետ

Մեր արտաքին պարտքի ռիսկերը բավականին մեծ են. տնտեսագետ

88
0

MONEY

Հայաստանի տնտեսական իրավիճակից, գրանցված տնտեսական աճից ու նոր արտաքին պարտքերի մասին Araratnews.am-ը զրուցեց ԵՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ:

«Երբ մասնավոր սեկտորը՝ բիզնեսը և տնային տնտեսությունները կրճատում են ծախսերը՝ ներդրումները ևս կրճատվում են: Մարդու տնտեսական պահանջարկը պահպանելու համար պետությունն ինքն է ավելացնում ծախսերը, այդ ծախսերը կարող է ավելացնել հարկերի հաշվին կամ եթե այդպիսի հնարավորություն չկա՝ ավելացնում է արտաքին պարտքը: Իհարկե, այսօր ռեսուրսները սահմնափակ են,  և բոլոր ցանկացողները չեն, որ կարող են արտոնյալ պայմաններում վարկային ռեսուրսներ ներգրավվել»:

Նախորդ տարի Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է 630 մլն դոլարով, իսկ այս տարի նախատեսվում է մոտ 250 մլն դոլարի վալյուտային միջոցների փոխառություն.«Սրանք հիմնականում պետք են ենթակառուցվածքային ոլորտների՝ ճանապարհաշինության, էներգետիկայի, ոռոգման համակարգերի, կրթության, առողջապահության համար, այսինքն, դրանք  այն ոլորտներն են, որոնք այդպիսի միջոցների կարիք ունեն»:

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ արտաքին պարտքի ռիսկերը բավականաչափ մեծ են, եթե նկատի ունենանք վարկի չափը.«Գոյություն ունի համախառն պարտք՝ արտաքին պետական պարտք, գումարած մասնավոր սեկտորի պարտք, որը 9մլրդ-ի սահմաններում է, այսինքն՝ այստեղ իսկապես ռիսկեր կան:  Չնայած արտաքին պարտքի բեռը դեռ ցածր է օրենքով սահմանված 60 տոկոսից, բայց երբ հաշվի առնենք մասնավոր սեկտորի պարտքերը, արդեն անցնում է 80 տոկոսից»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը և ընդունվեց:

Համաձայն որոշման՝ Հայաստանը 113 մլն դոլար վարկ կվերցնի: