տուն Լուրեր Մեր ամբողջ ազգին հանրայինը մտցրել է ղումարի մեջ. Նիկոլ Փաշինյան

Մեր ամբողջ ազգին հանրայինը մտցրել է ղումարի մեջ. Նիկոլ Փաշինյան

133
0

29285

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր հեռուստառադիոհեռարձակման մասին նոր օրենսդրական նախագիծը: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, ասաց. «Որպես ռադիոյի ունկնդիր, ասում եմ, որ այժմ պրոֆեսիոնալիզմը նկատվում է, սակայն կան խնդիրներ: Օրինակ՝ հաճախականությունը ողջ երկրով մեկ չի ստացվում: Ինչ  վերբերում է հեռուստատեսությանը, ասեմ, որ ինձ համար երկու զարմանալի բան կա՝ Ստեփան Զաքարյանի հաղորդումը ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մեր ամբողջ ազգին մտցրել էին ղումարի մեջ: 15 րոպեն մեկ խոսվում էր խաղադրույքների ու տոկոսների մասին: Վերջերս էլ քննարկվում էր օրենքի նախագիծ, որ հանրայինից ամբողջ գովազդը պետք է հանվի: Ստացվում է, որ սննդամթերքի գովազդը պետք է հանվի, ու ղումարը մնա որպես հովանավորություն»: Պատասխանելով Փաշինյանին՝ Ջաղինյանն ասաց. «Պարոն Փաշինյան արդեն իսկ ուրախացնում է, որ Դուք դրական բաներ եք նկատում: Հանրայինը աշխատեց նրա վրա, որ ֆուտբոլ ցույց տա: Գիտեք ինչ, դա կապված է գումարների հետ, որ ինչ- որ կերպ հնարավորություն ստեղծվի բանակցելու եթեր հեռարձակող կազմակերպության հետ: Իհարկե, իրենք ունեն ինչ-ինչ պայմաններ: Մի գուցե, Ձեր պատմելով, անհաջող ստացվեց ամեն բան, սակայն գումար վաստակելու ձևը դա էր: Իմ կարծիքով ֆուտբոլից մնաց այն, որ մենք բոլորս կարողացանք տեսնել այդ ֆուտբոլը»,-եզրափակեց Ջաղինյանը: