Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ԱՄՆ-ում Ամերիկայի հրեական կոմիտեի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Կիևն անպայման վերադարձնելու է իր տարածքները ինչպես Դոնբասում, այնպես էլ` Ղրիմում:
Յացենյուկն ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալիա Երեսկոն աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ-ում, ուր հանդիպումներ են ունենալու նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: «Մենք վստահ ենք, որ կվերադարձնենք Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ մեր վերահսկողությունը: Եվ մենք կվերահսկենք այդ տարածքը», — ասել է Յացենյուկը: