տուն Լուրեր «Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ». հալեպահայ աղջիկն օգնություն...

«Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ». հալեպահայ աղջիկն օգնություն է խնդրում

124
0

14585372_10208919948288338_985629065_n

Հալեպից 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Սերչեյանը տագնապահար խնդրում է տեղ հասցնել իրենց ընտանիքի ձայնը: Վերջին օրերին Հալեպում չդադարող ռմբակոծությունների պատճառով չորս հոգուց բաղկացած ընտանիքն ուզում է շտապ հեռանալ Հալեպից, սակայն չունի ոչ մի հնարավորություն: Մերի Սերչեյանը գրում է, որ իրենց տան առջև երկու անգամ ռումբ է պայթել, շենքը վնասվել է, իրենք բոլորը վախի մեջ են, հայրը վերջերս վիրավորվել է, իսկ քույրը, որ ուսանողական տարիքի է, վախից դպրոց չի գնում. հայտնում է «Արևելքը»:

«Ոչ մի ճամբա չգիտենք, չգիտենք ինչպես դուրս գալ այստեղից: Մենք Թելեֆօն Հաուայի շրջանում ենք բնակվում, ուր  վատ է իրավիճակը»,-գրում է աշակերտուհին, որը նշում է`թերևս Լաթաքիայի ճանապարհով հնարավոր լինի Հայաստան հասնել, որի համար ընտանիքը չունի միջոցներ:

«Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ»,-գրում է Կրթասիրաց վարժարանի աշակերտուհին, որի հաճախած դպրոցը մեկ շաբաթից ավելի է փակ է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Սիրիայից հայերի զանգվածային էվակուացիայի խնդիր Հայաստանի իշխանությունների կողմից չի քննարկվում։

Խոսնակը տեղեկացրել էր նաև, որ եթե կան ընտանիքներ, որոնք ցանկանում են ինքնակամ, իրենց միջոցներով ժամանել Հայաստան, ապա պետությունը հնարավորին դյուրացրել է այդ գործընթացը, մասնավորապես քաղաքացիության շնորհման, մուտքի արտոնագրի տրամադրման, ինչպես նաև ինտեգրացիայի հետ կապված հարցերում։