ԱՄՆ-ն դեռ շատ գործիքներ ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելացնելու համար։ Այս մասին հաղորդում է Rosbalt-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հայտարարությանը։
«Ակնհայտ տեսնում ենք, որ պատժամիջոցներն աշխատում են և ցնցում ռուսական տնտեսությունը, մենք պաշարում դեռ շատ գործիքներ ունենք։ Ես այսօր դրանք չեմ թվարկի, սակայն դրանք կան», — ասել է նախարարը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն այս հարցում համագործակցում են Եվրոպայում և աշխարհում դաշնակիցների հետ։
«Մենք համատեղ ջանքերով ենք կիրառել բարդ պատժամիջոցներ, որոնք երբևէ մշակվել են, որպեսզի առավելագույնս ազդենք Ռուսաստանի վրա և որպեսզի դրանք, որքան հնարավոր է, քիչ ազդեն մնացյալ աշխարհի վրա», — ասել է նախարարը։