տուն Քաղաքական Միջազգային Մենք ստրուկ չենք, մենք եղբայրներ ենք․ Հռոմի պապի կարգախոսը՝ Խաղաղության օրվա նախօրեին

Մենք ստրուկ չենք, մենք եղբայրներ ենք․ Հռոմի պապի կարգախոսը՝ Խաղաղության օրվա նախօրեին

154
0

Vatican Pope Christmas

Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Խաղաղության համաշխարհային օրվա 48-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, իսկ այդ օրվա համար ընտրվել է «Մենք ստրուկներ չենք, մենք եղբայրներ ենք» կարգախոսը։

Պապին կից «Արդարության և խաղաղության» խորհուրդը հետևյալ կերպ է մեկնաբանել այս կարգախոսը․ «Երբեմն կարծիք է լինում, որ ստրկությունն անցյալի երևույթ է։ Սակայն ներկայում սոցիալական այդ չարիքը գոյություն ունի նաև ժամանակակից աշխարհում։ 2014 թվականի հունվարի 1-ի մեկի ուղերձը նվիրված էր եբայրությանը՝ «Եղբայրությունը աշխարհի հիմքն է և ճանապարհն է դեպի խաղաղություն»։ Դառնալով Աստծո որդիներ, մարդիկ միմյանց հետ դառնում ենք եղբայրներ և քույրեր, ովքեր ունեն նույն արժանապատվությունը։ Ստրկությունը մահացու վիրավորանք է հասցնում եղբայրությանը և ոչնչացնում է աշխարհը։ Խաղաղությունը վերականգնվում է այն ժամանակ, երբ մարդը դիմացինի մեջ ճանաչում է իր եղբորը, ով նույնպես արժանապատվություն ունի։ Աշխարհում ստրկության զազրելի երևույթներ կան՝ մարդկանց, ներգաղթյալների, մարմնավաճառների վաճառք, ստրկական աշխատանք, մարդկանց շահագործում, ստրկամտություն կանանց և երեխաների նկատմամբ», — ասվել է պապին կից խորհրդում։

Խաղաղության համաշխարհային օրը սահմանվել է Հռոմի պապ Պողոս 6-րդի կողմից։ Այն նշվում է ամեն տարի հունվարի 1-ին։