տուն Քաղաքական Միջազգային Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կախում չունենանք նրանցից

Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կախում չունենանք նրանցից

69
0

russian-fm-sergey-lavrovՉարժե սպասել հակառուսական պատժամիջոցների շուտափույթ վերացման, հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով համառուսաստանյան երիտասարդական «Կլյազմայում իմաստների տարածք» հավաքին:

«Երբ իմ գործընկերները, այդ թվում նաեւ` ԱՄՆ-ից ինձ ասում են, որ հենց կարգավորվի ուկրաինական ճգնաժամը այն պայմաններով, որոնք իրենք ճիշտ են համարում եւ որոնք քիչ ընդհանրություն ունեն Մինսկյան համաձայնությունների հետ, պատժամիջոցներն անմիջապես կհանվեն, ես կարեկցանքով են նայում նրանց, որովհետեւ նրանք կամ բացահայտորեն խաբում են ինձ կամ էլ իրենց կառավարության քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում»,-Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռոսիյսկայա գազետան»:

«Մենք այժմ աշխատում ենք` որպես ելակետ ընդունելով այն, որ այդ շրջանը երկարատեւ է լինելու, եւ հենց այդպես էլ կլինի»,-ասել է նա:

Նա ասել է.  «Նայելով, թե ինչպես են վարվում Արեւմուտքի մեր գործընկերները, մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կախում չունենանք նրանցից այն իրավիճակներում, երբ նրանք չգիտես ինչու կորոշեն, ներողություն արտահայտությանս համար, պատժել մեզ»: