տուն Լուրեր Մենք պետք է միասնական լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Քիմ Քարդաշյան

Մենք պետք է միասնական լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Քիմ Քարդաշյան

108
0

eeeeeeee

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։

«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ ազգականներս՝ Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան: Ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։

Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։ Այսօր չափազանց կարևոր հիշատակի օր է ինձ և միլիոնավոր հայերի համար ամբողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք և աջակցենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրառել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 10-ին հայտնի հեռուստաաստղը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, ամուսնու՝ ռեփեր Քայնե Վեսթի և դստեր հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։