Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը պայքարում է ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Համապատասխան գրառումը Պորոշենկոն արել է թվիթերյան իր միկրոբլոգում։
«Մեր հստակ և հետևողական դիրքորոշումն է՝ Մինսկն այլընտրանք չունի։ Մենք կատարում ենք հրադադարի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Ուկրաինան ապացուցել է, որ մենք պայքար ենք մղում ոչ միայն սեփական, այլ նաև եվրոպական անվտանգության համար», — գրել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայում մեկնարկել է Պյոտր Պորոշենկոյի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։