տուն Լուրեր Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Բենզեմա

Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Բենզեմա

151
0

GettyImages-504172536.0

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Վոլֆսբուրգի» հետ պատասխան խաղից հետո, որում «Ռեալ Մադրիդը» հաղթել էր 3:0 հաշվով,  sports.ru-ի փոխանցմամբ, «Ռեալ Մադրիդի»  հարձակվող Քարիմ Բենզեման կիսվել է իր տպավորություններով: :
«Դա շատ դժվար խաղ էր մեզ համար. երջանիկ ենք, բայց չենք պատրաստվում հանգստանալ: «Ռեալը» ցույց տվեց, որ հիանալի խաղացողներ ունի և մենք պատրաստ ենք այս մրցաշարում պայքարել մինչև վերջ: Զիդանը մեծ ֆուտբոլիստ է եղել և լավ մարզիչ է դարձել, նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին և ֆուտբոլիստների հետ խոսում է նույն լեզվով»,-ասել է Բենզեման: