տուն Քաղաքական Միջազգային Մենք պատրաստ ենք ակն ընդ ական սկզբունքով պայքարին Իսրայելի դեմ․ Հիզբոլլահի առաջնորդ

Մենք պատրաստ ենք ակն ընդ ական սկզբունքով պայքարին Իսրայելի դեմ․ Հիզբոլլահի առաջնորդ

123
0

seyd_Hassan_Nasrollah_Hfz_by_islamicwallpers-1

Լիբանանում գործող «Հիզբոլլահ» շիական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ հրահրել Իսրայելի դեմ, սակայն չի էլ վախենում նման հակամարտությունից։ Այս մասին նա ասել է ի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պատերազմ չենք ուզում, սակայն դիմադրությունը պատրաստ է ռազմական առումով, և մենք չենք վախենում պատերազմից։ Դա մեր իրավունքն է, մարդկային և բարոյական տեսակետներից, հանդիպել թշնամուն ցանկացած տեղում և ցանկացած վայրում և դիմադրել ցանկացած մեթոդով, որը մենք անհրաժեշտ կհամարենք», — ասել է Նասրալլահը։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Իսրայելի հյուսիսում իրականացված հարձակման ժամանակ «Հիզբոլլահի» կողմից սպանվել է Իսրայելի բանակի երկու զինծառայող։