տուն Լուրեր Մենք որևէ կերպ չենք պատրաստվում դիրքավորվել կուսակցական դաշտում. Ալեն Սիմոնյան

Մենք որևէ կերպ չենք պատրաստվում դիրքավորվել կուսակցական դաշտում. Ալեն Սիմոնյան

139
0

alen

Մենք որևէ կերպ չենք պատրաստվում դիրքավորվել կուսակցական դաշտում, որովհետև մեր նպատակը իշխանություն ձևավորելն է: Այս մասին այսօր Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով կուսակացության հիմնական գաղափարախոսությանը` Սիմոնյանը նշեց, որ հիմնական դրույթը հետևյալն է ` իզմ-երի դարաշրջանն անցել է:

Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» հետագայում տեսնում է համագործակցության եզրեր այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ` բանախոսը նշեց.

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ սա արդյունավետ չէ: Քառյակը, ապա Եռյակը փորձեց «Քաղաքացիական պայմանագրին» բերել հրապարակ, մինչդեռ մենք հայտարարեցինք, որ միայն այն դեպքում կմիանանք նրանց, եթե ուժերը պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց նման պահանջ չդրվեց, փոխարենը նրանց բոլորին հավաքեցին մի զամբյուղի մեջ և այրեցին»:

Ինչ վերաբերում է կուսակցության հայացքներին, ապա բանախոսը նշեց, որ կուսակցության անդամները ոչ արևմտամետ են, ոչ էլ եվրոպամետ, այլ հայ մարդիկ են, ովքեր մտահոգված են երկրի ապագայով: Խոսելով Եվրոասոցացման համաձայնագրից`բանախոսը նշեց` «Ակնհայտ է, որ այսօր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրոմիության, իսկ Եվրոասոցացման համաձայնագիրը թույլ կտա բալանսի բերել այդ հարաբերությունները»,-նշեց նա:

Այն հարցին, թե արդյոք կուսակցությունը նախատեսում է այցեր դեպի Սփյուռք, Սիմոնյանը շեշտեց, որ  Սփյուռք կատարվելիք այցը մտնում է կուսակցության առաջիկա ծրագրեր մեջ: