տուն Լուրեր Մենք քիչ քանակով կարող ենք հաղթել միլիոնավոր ազերիների. Մարշալ

Մենք քիչ քանակով կարող ենք հաղթել միլիոնավոր ազերիների. Մարշալ

102
0

Vladimir-Araqelyan

Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը և Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեցին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի 23-ամյակի, ծառայող զինծառայողների, սահմանների վիճակի մասին:

«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք գիտակցում էինք, որ զենքով կարող ենք միայն հաղթանել: Մենք կարողացանք համախմբվել իրար հետ: Մենք ազգով հաղթեցինք: Մենք երկիր ունեինք, ու հանուն դրա էր մեր պայքարը: Իսկ ազերիները ինչ գիտեին, թե ինչ է հայրենիքը: Թուրքը քոչվոր ազգ է, և երբևէ հայրենիք չի ունեցել: Միլիոնավոր ազերիների դեմ մենք կարող էինք մի ջոկատով կռվել ու հաղթանակ տանել»,- նշեց Վլադիմիր Առաքելյանը:

Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե քաղաքականացնելու՝ հայտնեց Վլադիմիր Առաքելյանը: «Եթե մենք մի միլիոնով կարողանում ենք մի քանի միլիոնանոց ազգին չոքացնել, ապա նրանք ոչ մի խաղ չունեն մեր դեմ: Ուղղակի, մեր իշխանությունները թույլ են մեր բանակի հետ համեմատած: Ազերին ո՞վ է մեր դեմ: Մեր երեխեքն ունեն հիմա այն մարտական ոգին, որն ունեինք մենք պատերազմական ժամանակահատվածում: Այսօրվա, իբրև թե, խաղաղ վիճակում, մենք այսքան զոհեր ենք տալիս: Մեր իշխանությունները թող մտածեն ու մտահոգվեն այս իրավիճակի համար»:

Հայաստանը, եթե լիներ 3-4 միլիոն բնակչությամբ՝ ոչ ոք չէր կարողանա սպառնալ, նշեց Վլադիմիր Առաքելյանը: «Ինչու էինք մենք քիչ քանակով հաղթում շատին, սա ուղղակի հայրենիքը պաշտպանելու համար էր արվում: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել ու բերել է մեզ ուզում է սպառնալ: Մեր իշխանությունները թույլ են, սակայն մեր բանակը, ինչպես միշտ, շատ հզոր է: Ուղղակի ազերիների զենք-զինամթերքն է շատ: Պատերազմի սկզբից մենք ունեինք շատ քիչ թվով տանկեր, սակայն, դա մեզ չխանգարեց հաղթանակ տանելու համար»: