տուն Քաղաքական Միջազգային Մենք կհասնենք Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակմանը

Մենք կհասնենք Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակմանը

96
0

Hearing in the case between Turkish politician Dogu Perincek and SwitzerlandԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամալ Քլունին, ով դարձել է Ադրբեջանում կալանավորված հանրահայտ լրագրող Խադիջա Իսմայիլովայի փաստաբանը, հուսով է շահել ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կառավարության դեմ գործը։

Քլունին այդ մասին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Քլունին հայտարարել է, որ Իսմայիլովային մեղադրել են հարկերից իբրև թե խույս տալու, յուրացումների ու չարաշահումների համար, սակայն այդ ամենի իրական պատճառն այն է, որ Իսմայիլովան բացահայտել է Ալիևի վարչակարգի կոռուպցիոն գործունեությունը։

Փաստաբանը հիշեցրել է, որ սկզբում նրան փորձել են մեղադրել մարդուն ինքնասպանության հասցնելու համար, ապա առաջ են քաշել այլ անհիմն մեղադրանքներ. «Ես չեմ կորցնում Եվրոպական դատարանի կողմից արդար որոշման հույսը։ Գործընթացին միանում են նաև շատ այլ հասարակական կազմակերպություններ»։

Քլունին հույս է հայտնել, որ կհասնի Իսմայիլովայի ազատ արձակմանն ու կհանդիպի նրա հետ։

Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ ավելի ուշ նրան դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման։