տուն Լուրեր Մենք կարող էինք չխաբել հանրությանը. Անուշ Սեդրակյան

Մենք կարող էինք չխաբել հանրությանը. Անուշ Սեդրակյան

167
0

anush

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով խորհրդարանում  Հայաստանի՝ ԵՏՄ անդամակացության վերաբերյալ քննարկումների մասին, ասաց, որ իրեն մտահոգում է մի փաստ, թե ոնց կարելի է 1500 էջանոց փաստաթղթի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ առանց նախնական դեբատների, կարծիքների հրապարակումների ու քննարկումների:

«Մենք կարող էինք չխաբել հանրությանը, որովհետև հանրությանը անընդհատ ներշնչում էին, թե լուծում էինք անվտանգության  ու տնտեսական բարգավաճման խնդիր, սակայն երկուսն էլ մեր աչքի առաջ փլվեցին՝ մեկը ուղղաթիռ վերացնելով, մյուսն էլ՝ տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսությունում»,- հայտարարեց Անուշ Սեդրակյանը:

Ըստ Անուշ Սեդրակյանի՝ մենք տեսնում ենք քաղաքական ֆիկտիվ միություն, որի ոչ մի օգուտը չենք տեսնում: