տուն Քաղաքական Միջազգային Մենք Հայաստանի հետ արդեն աշխատում ենք տարբերակման ուղղությամբ

Մենք Հայաստանի հետ արդեն աշխատում ենք տարբերակման ուղղությամբ

95
0

hanԵվրամիությունն արդեն սկսել է արեւելքում Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը։ Այս մասին սեպտեմբերի 3-ին ԵՄ պատվիրակության ղեկավարների կոֆերանսի ժամանակ հայտարարել է ԵՄ հարեւանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

«Արեւելքում մենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման առաջնամասում ենք։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ տարբերակման ուղղությամբ։ Մեր նպատակը միշտ եղել է երկրի կառավարման եւ կայուն տնտեսության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունն ի վիճակի լինի անկախ եւ ինքնիշխան որոշումներ կայացնել»,- հայտարարել է Հանը։

Նրա խոսքով՝ Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը պարզ դարձրեց 4 առաջնայնություն՝ կառավարում, շարժունակություն, շուկայի հնարավորություններ եւ փոխկապակցվածություն։ «Այս ոլորտներում գրանցած հաջողությունը ցույց կտա հարեւանության քաղաքականության առավելությունները։ Սա Ռուսաստանի քարոզչամեքենայի լավագույն հակաթույնն է»,- նշել է նա։