Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, հարցրեց.
«Ամենակարևոր հարցն է , որին իրավական պատասխան չի տրվել: Այս պահի դրությամբ չկա՞ հարուցված քրեական գործ` ՀՀ պետական սահմանն ապօրինի խախտման վերաբերյալ: Մենք պարտավոր էին մասնակցել այդ գործընթացին, որովհետև մենք հաստատ չգիտենք, թե արդյո՞ք դա Պերմյակովն եղել, քանի որ նրա մոտ փաստաթղթեր չեն եղել»:
Ի պատասխան հնչած հարցի, Կոստանյանը համաձայնեց Փոստանջյանի հետ, ասելով, թե նա ճիշտ է՝ դրանք հարցեր են, որոնք պարզաբանում են պահանջում:
«Մենք պետք է քննարկման առարկա դարձնենք, թե արդյո՞ք նա օրինական, թե ապօրինի ճանապարհով է հանձնվել ռուսական 102-րդ ռազմաբազային: Այդ բոլոր հարցերը մենք պետք է քննենք: Երբ արդեն քննենք, հստակ կկարողանանք պատասխանել»:
Կոստանյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե արդյոք հարուցվել է քրեական գործ` ՀՀ պետական սահմանը ապօրինի հատման հետ կապված: