տուն Լուրեր Մենք հասել ենք հետճգնաժամային ժամանակահատվածին. Վաչե Գաբրիելյան

Մենք հասել ենք հետճգնաժամային ժամանակահատվածին. Վաչե Գաբրիելյան

91
0

վաչե

Ազգային Ժողովում հարց-պատասխանի ժամանակ Օրինաց Երկիր խմբակցութան պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ուղեց Ֆինանսների նախարարին, որը ի դեպ տեղում չէր, թե ինչ գործողություններ են կատարում բանկերից վարկով գումար վերցրած այն քաղաքացիների համար, որոնք ժամանակին 400 դրամով էին վարկ վերցրել, իսկ արդեն քանի ամիս է 485 դրամով են մարում: «Նայեք ինչպես են անում մյուս երկրները, կիրառեք այն Հայաստանւոմ, սակայն դա արեք այնպես, որ ցավոտ չլինի մեր հասարակության համար: Ինչ եք պատասխանելու այն ընտանիքներին, որոնք դուրսն են մնալու միայն այն պատճառով, որ չեն կարողացել վճարել իրենց վարկերը»:

Հեղինե Բիշարյանի հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այս խնդիրը միայն Հայաստանի Հանրապետությունում չի եղել, սա համաշխարհային խնդիր է, այսպես ասած, որը որոշակի ազդեցություն է թողել բալար երկրներում: Սովորաբար նմանատիպ իրավիճակում վարկավորումը չի աճում: Հայաստանի Հանրապետությունում վարկավորման աճի տեմպն է դանդաղել, սակայն, վարկավորումը չի վերացել: Ինչ վերաբերվում է վարկերի մարելուն, ապա Կենտրոնական բանկը արդեն ցածրացրել է տոկոսադրույքները: Այսքինքն լոմբարդային տոկոսադրույքը և հիմնական վարկային տոկոսադրույքները հավասար են՝12 տոկոս են կազմում: Մենք արդեն արել ենք այն բոլոր գործառույթները, որոնք կնպաստի մեր ժողովրդի վարկերի մարմանը ինչ որ չափով կոգնի: Այնպես որ մենք հասել ենք հետըճգնաժամային ժամանակահատվածին»: