տուն Լուրեր Մենք հաջողակից որևիցե կերպ բիզնես չենք խլելու. վարչապետ (տեսանյութ)

Մենք հաջողակից որևիցե կերպ բիզնես չենք խլելու. վարչապետ (տեսանյութ)

106
0

«Կլինեն խաղի հավասար կանոններ։ Մենաշնորհների մասին արդեն խոսվեց նիստի ժամանակ։ Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևիցե ոլորտում մենաշնորհ չունենանք։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից բիզնեսը չենք խլի»,-այս մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանի գործունեությանն Կարապետյանը նշեց` նախկին վարչապետն իր գործընկերն ու ընկներն է. «Նա բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարությունը և այն աշխատանքը, որ նա կատարել է ես չպետք է գնահատեմ, բայց կարծում եմ՝ մեծ բեռ է վերցրել իր վրա»,-նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում

Շողիկ Գալստյան