տուն Քաղաքական Միջազգային Մենք հաղթանակ տարանք Գյուլենի շարժման դեմ․ Էրդողան

Մենք հաղթանակ տարանք Գյուլենի շարժման դեմ․ Էրդողան

135
0

6.si

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեկ հայտարարել է մուսուլման հասարակական գործիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ հաղթանակ տոնելու մասին։ Այս մասին հաղորդում է SABAH-ը։

Նրա խոսքերով՝ Գյուլենի շարժման դեմ պայքարը պայքար էր երկրի ազատության համար։ Էրդողանը նշել է, որ անօրինական կառույցների դեմ պայքարը Թուրքիայում շարունակվելու է։

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ Թուրքիայում լուրջ պայքար է սկսվել իրավապահ մարմիններում և պետական այլ մարմիններում Գյուլենի կողմնակիցների դեմ, որոնց գործողությունները Էրդողանը որակում է որպես պետական դավաճանություն։