տուն Լուրեր Մենք գործ ունենք 100-120 հազար մարդու հետ. սա խաղ ու պար չէ....

Մենք գործ ունենք 100-120 հազար մարդու հետ. սա խաղ ու պար չէ. Միքայել Մելքումյան

135
0

25d1151fa6c5357dbf9dd19227a0dd73

«Մենք պետք է հասկանանք հետաձգումը քաղաքակա՞ն հարց է, թե՞ տնտեսական» հրացադրումով իր ելույթը Ազգային Ժողովում սկսեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ազգային ժողովում քննարկվող «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կիրառումը ուշացնելը, ըստ Միքայել Մելքումյանի, քաղաքական բնույթ է կրում: «Ընթացակարգով հետաձգման համար ես հարցը համարում եմ զուտ քաղաքական հարց: Ի՞նչ է նշանակում, որ կառավարությունը մեկ տարվա ընթացքում ընդունված օրենքը չի կարողանում կիրառման մեջ դնել: 42 հազար սուբյեկտներ՝ կլինեն դրանք ԱՁ-ներ, ՍՊԸ-ներ չգիտեն, թե օրենքի վերջնական լուծումը ինչ է լինելու: Հիմա ուղղակի հարց է առաջանում, ի՞նչ ենք ուզու մենք ՓՄՁ-ներից: Մի բան է պարզ, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և նրանք համեմատաբար փոքր եկամուտներ ստացող մարդիկ են: Ներկա պահին մենք ունենք 80 հազար հաշվետվություն ներկայացնող մարդիկ, որոնցից 67 հազարը փոքր և միջին բիզնեսով զբաղվողներ են: ՓՄՁ-ներից  58700-ը շրջանառության հարկ վճարողներն են, իսկ 11-12 հազարը՝ այլ հարկատեսակ վճարողներն են: 58 հազարից 42 հազարը առևտրի ոլորտի մարդիկ են: Սա ասում եմ այն բանի համար, որ պատկերացում ունենանք, թե ում հետ գործ ունենք: Այսինքն, մենք հիմա 100-120 հազար մարդու հետ գործ ունենք: Սա լուրջ թիվ է, որի հետ խաղ անել չի կարելի: Հետաձգում ենք, հետո նորից մտածում, թե ինչ կարելի է անել: Երեկ, երբ վարչապետը եկավ և ժողով արեցինք, ողջամիտ ժամանակ կարող էինք սահմանել, երկու շաբաթ՝ մինչև մյուս քառօրյան: Եթե ենք նոր պետք է մտածենք, դա ուրիշ հարց է:

Ես զեկուցողին հարցրեցի, թե ինչն ենք փոխելու, նոր բա՞ն ենք մտածելու, թե՞ մոդել ենք փոխելու: Խնդրին այս կերպ մոտեցումը նշանակում է մոդելի փոփոխություն: ՓՄՁ-ների ներկայացրած թվերը այո, փոքր են, բայց նրանց կյանքն է ստիպել, որ էդպես ցույց տան: Եթե ՓՄՁ-ները ցույց տան իրենց ամբողջական թվերը, ապա նրանք առնվազն պետք է փակվեն: Չէ որ իրենց եկամուտներից պետք է նաև տեղի փող տան, աշխատավարձ: Այս գործընթացի էֆեկտը մենք պետք է գնահատենք հետևյալ կերպ: Այն, որ մենք ուզում ենք ՓՄՁ-ների միջոցով գնալ դեպի խոշոր հարկատուների ստվերից ազատումը՝ սխալ է:

Ես միշտ ասել եմ, որ բարի նպատակներով բարեփոխումները չի կարող իրականանալ, եթե այսպիսին է մեր իշխանությունների քաղաքական բովանդակությունը»: