տուն Լուրեր Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ. Մխիթարյան

Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ. Մխիթարյան

119
0

c94zfdswsaewwkz

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի առաջին գոլի հեղինակը, մեկնաբանել է խաղի արդյունքը:

Հիշեցնենք՝ մանկունիացիները լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին «Անդերլեխտից» (2:1): Հաղթական գնդակը 107-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը.

«Ինչպիսի դրամատիկ խաղ էր: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Իսկ Մարկուս Ռեշֆորդը հիանալի գոլ խփեց»,- գրել է Մխիթարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում: