տուն Լուրեր Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին. Գալուստ Սահակյան

Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին. Գալուստ Սահակյան

132
0

գալուստ

ԱԺ-ում շարունակվում են քննարկումները Սահամանդրության նոր նախագծի շուրջ: Քիչ առաջ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այս անգամ Սահակյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ քաղաքական որոշ ուժեր դիտարկում են Սահմանադրությունը որպես իշխանությունը պահպանելու փորձ:

«Սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար այն որևէ մեկի համար չէ, ոչ էլ կողմ կամ դեմ է որևէ մեկին: Սա քաղաքական դաշտի կենսունակության ապահովման համար է: Ի վերջո, այն նպատակ ունի ոչ թե հակադրելու, այլ ընդհակառակը` համադրելու քաղաքական ուժերին»,-նշեց Սահակյանը:

Վերջինս նաև հանգամանալից բացատրեց, թե որ «ոչ»-ին և որ «այո»-ին է կողմ Հանրապետական կուսակցությունը: «Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին: Մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, քաղաքական ու հասարակական ներուժն անհիմն ակցիաներով վատնողներին, այն քաղաքական ուժերի անհատներին, որոնք  անհետանում են հետո ժամանակ առ ժամանակ վերակենդանանում և թատերախաղ են խաղում: Իսկ «այո» մենք ասում ենք քննարկումներին, որոնք միջոցով էլ Սահմանադրությունը պետք է կատարյալ տեսք ձեռք բերի»,-եզրափակեց Սահակյանը: