ԱԺ հարց-պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչպես պատահեց, որ սահամանախախտ Վալերի Պերմյակովը հայնձնվեց 102-րդ ռազմաբազա, այլ ոչ թե ՀՀ իշխանություններին:
«ՀՀ օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը ասում են, որ սահմանի խախտման փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքկան սահամանը հատելու փորձ կատարելիս, ուրեմն ինչո՞ւ ձեր կառավարությունը և առնթեր մարմիններն ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի պահանջը»,-ասաց պատգամավորը:
«Գործի վերաբերյալ մի շարք իրավական հարացդրումներ են կատարվել, թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմինների կողմից առանձնին քննություններ են կատարվել, իսկ ՀՀ համապատասխան մարմինները պարզաբանումներ են տվել մի շարք հարցերի վերաբերյալ: Մենք մտահոգված ենք, քանի որ գործը գտնվում է նախաքննական փուլում, իսկ հնչող քաղաքական և հուզական հայտարարությունները կարող են խոչընդոտել գործին: Նշեմ, որ հիմա որոշակի համագործակցության ֆորմատ է առկա ՌԴ և ՀՀ-ի մեջ, մասնավորապես քննչական կոմիտեների: Բացի այդ, գլխավոր դատախազը համապատասխան միջնորդությամբ դիմել է ՌԴ իր գործընկերոջը, որի պատասխանի վերաբերյալ շուտով կունենք հստակ արձագանք»,-պատգամավորի հարցին նման կերպ պատասխանեց նախարարը, ում պատասխանն այդքան էլ չգոհացրեց պատգամավորին.
«Խնդիրը պարզ էր և իրավական, ուստի մենք ձեզանից հուզական ելույթներ չենք ակնկալում»,-ի պատասխան ասաց Ն. Փաշինյանը:
Վարդուհի Ստեփանյան