տուն Լուրեր Մենք չենք ծրագրել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը. Ուորլիք

Մենք չենք ծրագրել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը. Ուորլիք

83
0

145117_src

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները  չեն ծրագրել  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում Միջուկային անվտանգությանը նվիրված 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է  Report-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահող Ջեյմս Ուորլիքը։

Այս պահի դրությամբ Վաշինգտոնում նման հանդիպում չի նախատեսվում։ Համենայնդեպս, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այս տարի նախագահների միջեւ երկխոսությունն ակտիվանա։ Մյում համանախագահողների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հրավեր են ստացել մասնակցել Վաշինգտոնի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք   Միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովին։