տուն Լուրեր Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին. Սերժ...

Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան

156
0

serj

«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամները զենք են վաճառում Ադրբեջանին»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին՝ հայատարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց շատ լավ հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ պրոցեսի վրա»,- հավելեց նախագահը:

Ըստ նրա՝ գուցե Ադրբեջանն ունի ժամանակակից զինատեսակներ,եւ այս երեք օրերին ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չի, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ հայ ժողովրդի հավատի մեջ է: