տուն Լուրեր «Մենք բոլորս Կարո ենք». աջակցության երթ՝ Երևանում

«Մենք բոլորս Կարո ենք». աջակցության երթ՝ Երևանում

84
0

nkar

Երեւանում այսօր տեղի է ունեցել երթ ՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի:

Տասնյակ քաղաքացիներ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ նամակ հանձնելու եւ պահանջելու, որպեսզի Թուրքիայի խորհրդարանում Փայլանի դեմ իրականացված հարձակման դեպքն անուշադրության չմատնվի:

Մասնակիցները նամակը հանձնել են անվտանգության ղեկավարին՝ ենթադրելով, թե նա համապատասխան վարչության աշխատակիցներից է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով`  «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն ապրիլի 21-ին  առաջարկել էր հանձնաժողով կազմել 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար:Այդ ելույթից հետո  հայ պատգամավորը ծեծի էր ենթարկվել ու  հայտարարել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված էին իրեն թիրախ ընտրել։