Կառավարության շենքի առջև մեկնարկել է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիան, ովքեր իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնարարքը։
Ակցիային մասնակցում են նաև ԲՀԿ պատգամավորները, որոնց թվում է նաև նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։