տուն Լուրեր «Մենք բոլորս Արտակ ենք» ակցիային միացել են մի շարք կուսակցություններ

«Մենք բոլորս Արտակ ենք» ակցիային միացել են մի շարք կուսակցություններ

111
0

Ես արտակն եմ

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում ակցիաˋ ի պաշտպանություն ծեծի  ենթարկված Արտակ Խաչատրյանի: Կառավարության բակում ձեռներեցներին են միացել նաև ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցության  անդամներ և մի շարք այլ պաշտոնավոր անձինք: Բողոքի ակցիան կրում է  «Մենք բոլորս Արտակ ենք» անվանումը:

Ակցիայի մասնակիցնեը  պատկան մարմիններից պահանջում են ժամ առաջ բացահայտել կատարված հանցագործությունը:

«Արտակը մշատպես եղել է ակտիվ իր հասարակական գործունեության մեջ: ԲՀԿ-ն իր պահանջները ուղղել է  քաղաքական իշխանություններին: Նրանց ապահով Հայաստանը գանգստերական Հայաստանի է վերածվում: Սա ասելով, ես նկատի ունեմ նաև վերջին ամիսներին տեղի ունեցած բռնարար արարքները, երբ խնդիրները լուծելու փոխարեն առևանգում և ծեծեի են ենթարկում մարդկանց»,-նշեց ակցիային միացած ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջին ընգդծեց, որ սեղմ ժամկետներում հանցագործություն կատարողները կբացահայտվեն, այլապես այս միջադեպին բազմաթիվ հրաժարականներ կհաջորդեն:

 

Վարդուհի Ստեփանյան